Չինուհի հաղորդավարը զարմացրել է 22 տարվա ընթացքում անփոփոխ մնացած երիտասարդ տեսքով (լուսանկարներ)
Չինուհի հաղորդավար Յան Դանը գրավել է լրատվամիջոցների ուշադրությունը իր չծերացող տեսքով:
Ինչպես նկատում է Boredpanda.com-ը, եղանակի տեսության 44-ամյա մեկնաբանին կարելի է ճանաչել բավականին երիտասարդ տարիքի լուսանկարներում, քանի որ նա ընդհանրապես չի փոխվել:
Այս մասին գրելով՝ պարբերականը ներկայացնում է չինական մամուլում վերջերս մեծ տարածում գտած տեսանյութը, որում ամփոփված են չինուհու լուսանկարները՝ 1996-ից մինչև 2018 թվականը: Հոլովակում ներկայացված են հաղորդավարի՝ տարբեր տարիներին աշխատանքային տաղավարում պատկերված լուսանկարները:
Առաջին լուսանկարում նա 22 տարեկան է, իսկ վերջինում 44, սակայն, թվում է` ժամանակը նրա դեմ անկարող է: