Добавить новость
World News in Armenian
Новости сегодня

Новости от TheMoneytizer

ՊՆ նոր ծրագրով պահեստազորում գտնվող երիտասարդներին հնարավորություն կտրվի բարձրացնել իրենց կրթական ցենզը և ունենալ բարձր վարձատրվող աշխատանք. Ա. Սաղաթելյան

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարած նոր ծրագրով նաև պահեստազորում գտնվող երիտասարդներին հնարավորություն կտրվի մեկ քայլ առաջ կատարել իրենց կարիերայում, բարձրացնել կրթական ցենզը և ունենալ բարձր վարձատրվող աշխատանք:

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը:

«Նոր ծրագրերը՝ «Պատիվ ունեմ»-ը, «Ես եմ»-ը տարածվում են զորակոչային տարիքի մոտեցողների վրա: Բայց մենք ունենք բավականաչափ պահեստազոր, այսինքն մարդիկ, որոնք իրենց ժամկետային ծառայությունն անցել են, սակայն ինչ-ինչ պատճառներով որևէ բարձրագույն կրթություն չեն ստացել, և գուցե ի վիճակի էլ չեն: Հիմա նրանք դուրս են մնում այս տեսակ բոլոր ծրագրերից, սակայն գուցե ցանկություն, ձգտում ունեն կրթությունը, ծառայությունը շարունակելու: Ինչո՞ւ մենք պահեստազորում գտնվող այդ երիտասարդ մարդկանց հնարավորություն չտանք»,- նշեց Արման Սաղաթելյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նախօրեին «Ռազմինֆո» կայքի հետ զրույցում ասել է, որ օրեր անց կհայտարարվի նոր ծրագրի մասին, որով ավագ դպրոցի ավարտական վկայական ունեցող և ժամկետային զինվորական ծառայությունն անցած քաղաքացիները կկարողանան 2 տարում բարձրագույն սպայական կրթություն ստանալ Վազգեն Սարգսյանի անվան համալսարանում՝ սովորելով միանգամից 3-րդ կուրսից։

Ըստ նրա՝ 2 տարի ծառայությունը և 2 տարի ռազմական ինստիտուտում սովորելը բավարար ժամանակահատված է լավ սպաներ ունենալու համար: Պատգամավորն ավելի կարևորում է գործնական գիտելիքները, քան տեսականը:

«Եթե մենք համեմատենք՝ ինչն է ավելի կարևոր՝ զորանոցային պայմաններում ստեղծված իրավիճակը, թե անմիջապես զորքերում անցկացրած ժամանակը, կարծում եմ՝ միանշանակ շահելու է պրակտիկան և փորձը: 2 տարի լիարժեք շարային ծառայություն անցած երիտասարդի գիտելիքների պաշարն ու փորձի առկայությունը և 2 տարում ստացած ակադեմիական գիտելիքները բավարար են, որ նա ստանա սպայական կոչում և համալրի կրտսեր սպայական հրամանատարական կազմը»,- ասաց նա:

Արման Սաղաթելյանի կարծիքով՝ այս ծրագրով լուծվում է ողջ կրթության համակարգում առկա բուհ-պրակտիկ դաշտ կտրվածության խնդիրը։ «Մենք շատ ենք խոսում, որ մեր շրջանավարտները շատ հաճախ, երբ հայտնվում են ռեալ իրավիճակներում, պատկերացում չունեն ռեալ գործընթացների մասին»,- նկատեց պատգամավորը:

Նրա համոզմամբ՝ սա շատ հասկանալի, ընկալելի նախաձեռնություն է, և այս ծրագիրը ամբողջությամբ տեղավորվում է «ազգ-բանակ» փիլիսոփայության մեջ:

«Երիտասարդը, որը գալու է 3-րդ կուրսում սովորելու, հստակ և ամբողջական պատկերացում ունի և՛ ոլորտի վերաբերյալ, և՛ կրտսեր սպայական կազմի պարտականությունների վերաբերյալ: Այսինքն՝ նա ըստ էության պատրաստի կադր է: Նա ուղղակի իր գիտելիքները պետք է համալրի մինչև համապատասխան մակարդակ, որպեսզի սպայական կոչում ունենա»,- նշեց Ա. Սաղաթելյանը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *