Добавить новость
World News in Armenian
Новости сегодня

Новости от TheMoneytizer

ԳԱԼԱ-ն 8000 դրամ գցել ա. ՊՊԾ գնդի գրավման ժամանակ, ըստ հեռախոսազրույցի, ԳԱԼԱ-ն լիցքավորել է գունդը զավթելու մեջ մեղադրվողների հեռախոսահամարները

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում շարունակվում է ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործով դատական նիստը: Այսօրվա նիստին դատարանում հետազոտվում է ՊՊԾ գնդում գտնվելու ժամանակ ամբաստանյալների մուտքային և ելքային հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները:

Գաղտնալսումներից մեկի վերծանման հրապարակման համաձայն՝ ՊՊԾ գունդը գրավելու մեջ մեղադրվողներից մեկը հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, որ ԳԱԼԱ-ն է լիցքավորել իրենց հեռախոսահամարները՝ 6-8 հազար դրամով:

Ըստ ներկայանալու՝ Անահիտ անունով քաղաքացին զանգահարել է Տիգրանին, հարցրել, թե սնունդ ունեն, թե ոչ, ինչին ի պատասխան Տիգրանը հայտնել է, որ ամեն ինչ նորմալ է:

Անահիտի հարցին, թե ցանկանում է, որ փող փոխանցի այն հեռախոսահամարին, որին ինքը զանգել է, Տիգրանը պատասխանում է.«Չէ, էս համարին 6-7 հազար դրամ կա, ԳԱԼԱ-ն 8000 դրամ գցել ա, մենակ ԳԱԼԱ-ն միլիոն անգամ զանգում ա էս համարին: Ստեղ մենք շատ լավ ենք, հեչ մի մտածեք»:

Անահիտը նաև Երևան գալու մասին ցանկություն է հայտնում և ասում, որ ոչ տրանսպորտ կա, ոչ էլ Երևան եկող:

Ապացույցների հետազոտումը շարունակվում է:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *