Добавить новость
World News in Armenian
Новости сегодня

Новости от TheMoneytizer

ԱԺ–ում շարունակվում է Կառավարության հետ հարցուպատասխանը (ուղիղ)

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը մինչ հարց կուղղեր, հիշեցրեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանը Լիբանանում գործատուների հետ հանդիպման ժամանակ խոսում էր ՀՀ-ում ներդրումներից, սակայն Հայաստանում գործարարների շահերը պաշտպանող կազմակերպությունների ներկայացուցիչները հարցազրույցներ են տալիս ու հայտարարում, որ փոքր ու միջին ձեռնարկությունները շնչահեղձ են լինում, մահանում են:

Ըստ Մարուքյանի՝ նույնիսկ դեպք կա միջազգային դատարանում՝ ՀՀ-ում ներդրողին «գցելու» համար:

Ընդդիմադիր պատգամավորը մյուս կողմից էլ նկատեց, թե շատ բիզնեսմենների վրա ազդում է քաղաքական անկայունության հարցը, թե երկրում ով է լինելու վարչապետ, ինչը, ըստ Մարուքյանի, նաև Կարեն Կարապետյանի հարցազրույցներում է արծարծվել:

Վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ իր ասածի մեջ հակասություն չկա, չեն ասում, որ բոլոր խնդիրները լուծել են: «Սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ ՓՄՁ-ն աճել է, մենք հստակ գիտենք՝ ինչն ենք փոխել, ինչ խնդիրներ կան: Ինչ վերաբերում է կայունությանը, մեր խնդիրն է այնպիսի համակարգ ստեղծել, որ անձից կախված բիզնեսի անդրադարձները, վստահությունը չպակասեն»,-ասաց նա:

Մարուքյանն արձագանքեց, որ եթե գործարար միջավայրի սպասումների վրա վարչապետի նշանակման անորոշությունն էր ազդում, ապա հիմա, կարծես թե, այդ խնդիրն այլևս չկա, ապա այս ենթատեքստում հարցրեց՝ ի՞նչ կարծիքի է հիմա, երբ ակնհայտ է, որ նա առաջին փոխվարչապետ է աշխատելու:

«Իմ պատասխանը կրկնեմ. ես ընդունում եմ, որ բիզնեսմեններ կան, որ դրա վրա արձագանքում են»,-նշեց Կարապետյանը:

Իսկ փոխվարչապետի հարցի վերաբերյալ նա ասաց. «Դրա  մասին քննարկում եղե՞լ է, որ ասեմ՝ պատրաստ եմ, թե չէ»:

Մարուքյանը տեղից արձագանեց, ինչը լսելի չէր, իսկ վարչապետը շարունակեց. «Հարց եք տվել` պատրաստ ե՞ք, թե չէ, ասել եմ հա, էդ քննարկումը դեռ չկա»: 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *