Մադամ Տյուսոյի թանգարանում կհայտնվի արքայազն Հարիի հարսնացուի մոմե արձանը
Հեղինակավոր Մադամ Տյուսոյի մոմե արձանների լոնդոնյան թանգարանում կտեղադրվի Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի հարսնացուի՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի արձանը, հայտնում է Tatler-ը:
«Թագավորական հարսանիքի շուրջ առաջացած իրարանցումը տիրել է աշխարհին, ուստի՝ զարմանալի չէ, որ մենք գաղտնի աշխատել ենք Մարքլի արձանի վրա այն պահից ի վեր, երբ պաշտոնապես հայտարարվեց նրանց նշանադրության մասին»,-ասել է թանգարանի գլխավոր մենեջերը:
Քանդակը ներկայացվելու է մայիսին սկզբին՝ թագավորական հարսանիքից առաջ: Այն կտեղադրվի արքայազն Հարիի արձանի կողքին: