Բերման է ենթարկվել հայտնի իրավապաշտպան Լևոն Բարսեղյանի որդին
Հայկ Բարսեղյանի խոսքով՝ ոստիկաններն ասել են, որ իրեն բերման են ենթարկում սառը զենք կրելու կասկածանքով: «Փողոցում փոքրիկ վիճաբանություն կար ոստիկանների ու քաղաքացու միջև: Ես որոշեցի գնալ իրենց մոտ, որպեսզի ոչ մի խնդիր չառաջանա: Ոստիկանները որոշեցին կենտրոնանալ իմ վրա, որովհետև մոտս կա դանակ: Դա միշտ ինձ հետ է եղել՝ գոտկատեղիս»,- շարունակեց Բարսեղյանը:
Ոստիկանության լրտավական ծառայությունից հաղորդեցին, որ Հայկ Բարսեղյանը կենտրոնի ոստիկանական բաժանմունք է բերվել սառը զենք կրելու կասկածանքով: Այլ մանրամասներ չփոխանցեցին: