Добавить новость
World News in Armenian
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Կայացել է Հայաստանը և Վրաստանը ներկայացնող անվասայլակներով բասկետբոլի թիմերի հանդիպում (լուսանկարներ)

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ» և Վրաստանի «Թբիլիսի» թիմերի միջև կայացած անվասայլակներով բասկետբոլի ընկերական հանդիպմանը:

 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը: 

 

Միջոցառումը համատեղ կազմակերպել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայկական Կարմիր խաչի ընկերության աջակցությամբ:

 

Նախարար Հրաչյա Ռոստոմյանը, կարևորելով միջոցառումը, նշել է, որ սահմանափակ հնարավորություններով անձինք սպորտով մարզվելով և զբաղվելով՝ ձեռք են բերում պայքարելու և հաղթելու կամք, ինչպես նաև հնարավորություն՝ ինտեգրվելու մարզական մեծ ընտանիքին և դառնալու այդ ընտանիքի լիիրավ անդամը:

 

«Ուրախ եմ, որ հանդիպումը բասկետբոլային է: Ինձ համար այս փաստը զարմանալի չէ, քանի որ խաղային մարզաձևերից սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց շրջանում ամենատարածվածն ու սիրվածը հենց բասկետբոլն է»,- ասել է Հ. Ռոստոմյանը:

 

Նշենք, որ խաղն անցկացվել է «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» ՊՈԱԿ-ի (նախկին «Միկա») մարզադահլիճում և ավարտվել «Արտակարգ» թիմի հաղթանակով (33:21):

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *