Նյու Յորքում ներկայացվել է Audi RS5-ի նորագույն՝ հինգ դռնանի տարբերակը (լուսանկարներ)
Նյու Յորքի ավտոսրահում կայացել է Audi RS5 մոդելի հինգ դռնանի տարբերակի՝ Sportback-ի պրեմիերան:
Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, հինգերորդ դասի մեքենաների շարքում նման նորությունն առաջին անգամ է կիրառվում: RS5 Sportback մոդելը, ինչպես և կուպեն, համալրվել է Porsche Panamera-ի վեց մխոցային երկտուրբո շարժիչով, որի աշխատանքային ծավալը կազմում է 2.9 լիտր, իսկ հզորությունը՝ 450 ձիաուժ: Շարժիչն աշխատում է 8 աստիճան ավտոմատ փոխանցման տուփի հետ համատեղ:
100 կմ/ժամ արագությունը գերմանական մոդելը զարգացնում է 3.9 վայրկյանում: Առավելագույն արագությունը կազմում է 280 կմ/ժամ:
ԱՄՆ-ի և Կանադայի շուկաներում RS5 Sportback-ը կհայտնվի այս տարվա կեսերին: Նորույթի գինը դեռևս հայտնի չէ: