Հրապարակվել է Կեմերովոյի առևտրի տան հրդեհի բռնկման պահն ու տարհանման ժամանակ առաջացած հրմշտոցը պատկերող տեսանյութը
Համացանցում նոր տեսանյութ է հրապարակվել Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի վերահսկման տեսախցիկներից, որում պատկերված է հրդեհի բռնկման պահը և տարհանման ժամանակ տեղի ունեցած հրմշտոցը:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, տեսանյութը հրապարակել է քաղաքի բնակիչ Իգոր Վոստրիկովը, որը հրդեհի հետևանքով կորցրել է ողջ ընտանիքը: Վոստրիկովը նշում է, որ ավելի վաղ այս տեսանյութն արդեն հրապարակվել է, սակայն կրճատ տարբերակով: Հրդեհը բռնկվում է հոլովակի առաջին րոպեի վերջին վայրկյաններին: Վայրկյաններ անց ուժեղ բռնկում է տեղի ունենում խաղասենյակում:
Տեսանյութի երկրորդ մասում պատկերվում է, թե ինչպես են մարդիկ հեռանում առևտրի կենտրոնից հրդեհային սանդուղքով: