ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունը բարձրացրել է 2019-ի նավթի արդյունահանման ծավալների կանխատեսումները
ԱՄՆ էներգետիկայի նախարարության տեղեկատվության վարչությունը բարձրացրել է երկրում 2019-ին նավթի արդյունահանման ծավալների կանխատեսումները:
Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն, վարչության տվյալների համաձայն՝ նավթի արդյունահանման ծավալն ԱՄՆ-ում ընթացիկ տարում կազմելու է օրական 10.69 մլն բարել, ինչը մարտ ամսվա ցուցանիշից ցածր է: 2019-ին արդյունահանումն ակնկալվում է միջինում օրական 1.44 մլն բարելի սահմանում, մինչդեռ նախկին կանխատեսման համաձայն՝ այդ ցուցանիշը կազմում էր օրական 11.27 մլն բարել:
Ամերիկյան նախարարության վարչությունը կանխատեսում է, որ Brent ապրանքանիշի նավթն այս տարի կարժենա 63.36 դոլար՝ մեկ բարելի դիմաց և 62.68 դոլար՝ մեկ բարելի դիմաց հաջորդ տարի: Միևնույն ժամանակ WTI ապրանքանիշի նավթի միջին գինը համապատասխանաբար կկազմի 59.37 դոլար՝ մեկ բարելի դիմաց և 58.68 դոլար:
Գնահատումների համաձայն՝ նավթի համաշխարհային արդյունահանումը 2018 թվականին կկազմի օրական 100.47 մլն բարել, իսկ պահանջարկը՝ օրական 100.31 մլն բարել: