Ալեգրին «Ռեալ»ի հետ խաղի մասին. Պետք է իդեալական խաղանք իդեալական թիմի հետ
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է «Ռեալի» հետ ՉԼ-ի քառորդ եզրափակչի պատասխան խաղի մասին.
«Մեր նպատակն է հետ բերել երեք գնդակի տարբերությունը: Սա հաճելի արդյունք չէ: Պետք է իդեալական խաղանք իդեալական թիմի հետ, եթե ցանկանում ենք դուրս գալ հաջորդ փուլ: Ոչ ոք չէր սպասի, որ մենք Թուրինում գոլ բաց կթողենք արդեն երկրորդ րոպեին: Ինչո՞ւ մենք արագ գոլ չխփենք:
Վաղը պետք է ներդնենք բոլոր ուժերը և տրամադրված դուրս գանք դաշտ: «Ռեալը» նույնպես շատ լուրջ է մոտենալու այս հանդիպմանը: Պետք է կենտրոնանանք ոչ թե մրցակցի, այլ մեր խաղի վրա»,- Ալեգրիի խոսքերը մեջբերում է «ՈւԵՖԱ»-ի պաշտոնական կայքը: