Ինչու վերջին օրերի լարված իրավիճակը չի ազդում դրամի վարքագծի վրա
Վերջին երկու շաբաթվա ընթացքում դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի զգալի տատանում չի գրանցվել։ Այսինքն՝ դրամը չի արձագանքել տեղի ունեցող իրադարձություններին։
Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ դա պայմանավորված է նրանով, որ բնակչության շրջանում երկրում տեղի ունեցող իրադարձությունները դրական են ընկալվել և որևէ խուճապային տրամադրություն չեն առաջացրել, ինչը կարող էր ազդել դրամի կայունության վրա։