Դեշամ. Հույս ունեմ, որ Ռաբիոն կմեծանա և կսկսի մտածել այսպիսի լուրջ սխալից հետո
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մեկնաբանել է ՊՍԺ-ի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի որոշումը հրաժարվել ԱԱ-2018-ի համար թիմի պահեստային կազմում ընդգրկվել:
«Նամակ չէր, այլ email, որը ստացել եմ երկուշաբթի: Զանգեցի Ադրիենին և հաղորդագրություն ուղարկեցի, որպեսզի համոզվեմ, որ դա իսկապես նա է գրել:
Ռաբիոն չպատասխանեց: Մեր ադմինիստրատորը հաստատեց, որ դա նրա նամակն է:
Զարմացած էի: Կարող եմ հասկանալ, որ նա տխրել է, սակայն այդպիսի որոշում ընդունելը...: Նա իրեն դուրս թողեց այդ ցուցակից:
Հույս ունեմ, որ Ռաբիոն կմեծանա և ամեն ինչի մասին կմտածի այդպիսի լուրջ սխալ գործելուց հետո: Այսպիսի պահվածքն անընդունելի է»,- Դեշամի խոսքը մեջբերում է Football France-ը: