Սպանության գործով «Ալավերդցի Վահագնից» կաշառք ստանալու մեջ մեղադրող քննչականի պետը, Տաթևիկ Գրիգորյանի որոշմամբ, ազատ է արձակվել
Փաստաբան Երվանդ Վարոսյանն, ով Կամո Փիրուզյանի իրավահաջորդի ներկայացուցիչն է,
փաստում է, որ դատավոր Տաթևիկ Գրիգորյանն այսօր գրավը թույլատրելի է համարել
սպանության կազմակերպչին պարտակելու, սպանության կատարողին ակնհայտ մեղմ
մեղադրանք առաջադրելու նպատակով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և
առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ մեղադրվող պաշտոնատար անձի
նկատմամբ: