Շոտլանդիայում տրանսգենդեր կնոջը թույլ չեն տվել մտնել կանանց հանդերձարան
Շոտլանդիայում Debenhams խանութի աշխատակիցները տրանսգենդեր կին Ջեյ Քեմփբելին թույլ չեն տվել մտնել կանացի հանդերձարան:
Ինչպես հայտնում է The Independent-ը, չնայած Քեմփբելի պնդումներին՝ նրան զգեստը փորձելու ուղարկել են տղամարդկանց համար նախատեսված բաժինը:
Պարբերականի տվյալներով՝ Քեմփբելը զգեստ է ընտրելիս եղել ընկերուհու հարսանիքին մասնակցելու համար և ցանկացել է մտնել հանդերձարան այն փորձելու համար, սակայն վաճառողը նրան խնդրել է մեկ հարկ ներքև իջնել, որտեղ տղամարդկանց բաժինն է:
Թեև Քեմփբելը շարունակ պնդել է, որ ինքը տրանսգենդեր է, վաճառողուհին չի համոզվել և որոշումը չի փոխել: Գնումներ անել պատրաստվող տրանսգենդերը զղջացել է որոշման համար և մեկ այլ խանութ է գնացել:
Հաղորդվում է, որ խանութի ներկայացուցիչներն արդեն ներողություն են խնդրել Քեմփբելից և խոստացել կարգավորել անձնակազմի հետ կապված հարցերը: