Հազարավոր մոնրեալցիներ մասնակցել են հանուն մարդասիրության և ցեղասպանության կանխման 4-րդ ամենամյա քայլերթին (լուսանկարներ)
Հազարավոր մոնրեալցիներ կիրակի մասնակցել են հանուն մարդասիրության և ցեղասպանության կանխման 4-րդ ամենամյա քայլերթին որպես միասնության քայլ այնպիսի մի քաղաքում, որը հայտնի է որպես մարդու իրավունքների պաշտպանության ջատագով:
Ինչպես գրում է Horizon Weekly-ն, քայլերթին մասնակցել են բազմաթիվ էթնիկ համայնքներ, քաղաքական ակտիվիստներ և մարդու իրավունքի պաշտպաններ: Երթի մասնակիցները ոգեկոչում, դատապարտում և հիշեցնում են այն դժվարությունները, որոնց միջով մարդիկ անցնում են մարդու իրավունքների խախտման և բռնությունների, ինչպես նաև ցեղասպանական գործողությունների ենթարկվելու ժամանակ:
Հանուն մարդասիրության քայլերթն առաջին անգամ կազմակերպվել է 2015 թվականին Կանադայում Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումները համակարգող մարմնի կողմից: