Добавить новость
World News in Armenian
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Զինվորը պետք  է լինի կուշտ, ունենա հագուստ և ծառայության պատշաճ պայմաններ. մենք այս խնդրի լուծմանը հասնելու ենք, ուրիշ տարբերակ չկա. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր ֆեյսբուքյան ասուլիսին շարունակելով պատասխանել հարցերին, անդրադարձավ զինվորին ուտելիք տանելու վերաբերյալ հարցերին:

«Սիրելի՛ վարչապետ, եղբայրս ծառայում է ՀՀ բանակում՝ Հադրութի շրջանում։ Ձեր հրամանով արգելված է որևէ սնունդ կամ հիգիենայի պարագա ուղարկել բանակ, բայց եղբորս երբ հարցնում ենք, ոչ ոք ոչինչ չի տալիս։ Զինվորները պոստերում սոված են լինում և գումար են խնդրում, որ կարողանան ինչ–որ բան գնեն և պատրաստեն։ Մենք հնարավորություն ունենք օգնելու, բայց շատ մարդիկ չունեն, կամ նույնիսկ եթե պարտքով էլ ուղարկում են, էդ երեխեքը չեն կարողանում ճիշտ օգտագործել , մենակ ոսպ ու բրինձ հո առնելով չի՞։ Մեր զինվորներին սնունդ է պետք, մենք շատ բան չենք խնդրում, ուղղակի հաց, որ պոստեր պահեն: Խնդրում ենք արձագանքել, այն ժամանակ եթե մենք ուտելիք էինք ուղարկում, հիմա ո՛չ դուք եք տալիս, ո՛չ էլ մենք ենք կարողանում ուղարկել։ Սա իսկապես մտածելու տեղիք է տալիս, և չի կարող այսպես շարունակվել։ Մենք անհանգստացած ենք մեր զինվորի ծառայության պայմաններից»,- գրված էր հարցում:

«Եթե որևէ տեղ խնդիր կա բանակում, ես կոչ եմ անում ոչ թե գնալ, ափալ–թափալ առնել ուղարկել, այլ դիմել մամուլին, Կառավարությանը: Օգնե՛ք մեզ՝ գտնենք հասցեները և լուծենք այդ խնդիրները: Զինվորը պետք  է լինի կուշտ, ունենա հագուստ և ծառայության պատշաճ պայմաններ, և մենք այս խնդրի լուծմանը հասնելու ենք, ուրիշ տարբերակ չկա»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ  Մանվել Գրիգորյանի հետ կապված բացահայտումները  ցույց են տալիս հենց այդ խնդրի առաջնային լինելը: «Զինվորի բաժինը գողացողը պետք է պատժվի, եթե նախկինում այդ մասին ճառեր էին ասվում, հիմա գործնական քայլեր են արվում»,- ասաց Փաշինյանը:

Չնայած դրան՝ վարչապետը նշեց, որ այս ֆոնին չպետք է ազնվագույն սպաների ծառայությունը նսեմացնել: «Կան հրամանատարներ, որ նույնիսկ իրենց տանից են բերում, կան սպաներ, որ գողանում են: Բաց ասե՛ք՝ ով է գողանում զինվորի սնունդը, և մենք նրանց հետևից կգնանք»,- ասաց Փաշինյանը և կոչ արեց բոլոր ահազանգերը ներկայացնել և վստահեցրեց, որ որևէ մեկը ահազանգող ծնողին և երեխային չի կարող բան ասել, հակառակ դեպքում կպատժվի:

Դիմելով ազնվագույն սպաներին՝ նա ասաց, որ այս քննարկումներից չնեղվեն, որովհետև այս պրոցեսն իրենց բարի անունը պահպանելու, պաշտպանելու համար է: «Իհարկե, զինվորական մենյուն այնպիսին չէ, ինչպես տան մենյուն, չնայած աշխատում ենք, որ այդ առումով հարցեր լուծենք, այսօր անվտանգության խորհրդում այդ թեման քննարկել ենք»,-ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ հստակ ձևակերպել է, որ նրանք, ովքեր չարաշահումներ են արել, ապօրինի հարստացել են, պետք է ճաղերի հետևում հայտնվեն, իսկ թե ով պետք է հայտնվի, դրանով քննչական մարմինները, դատախազությունը, դատարանը կզբաղվեն։  

Խոսելով նախարարությունների՝ մարզեր տեղափոխվելու մասին, վարչապետն օրինակ բերեց, որ մշակույթի նախարարը հայտարարել էր, որ դեմ չէ, սակայն խնդիրը քննարկման ենթակա է:

Հարցերից մեկը վերաբերում էր Նախիջևանի հետ սահմանին տեղի ունեցած իրադարձություններին։ «Տեղեկությունների համաձայն՝ հակառակորդն զգալիորեն առաջ է շարժվել Արենի գյուղի ուղղությամբ՝ գրավելով կարևոր բարձունք, ինչի արդյունքում լուրջ առավելություն է ստացել մեր դիրքերի նկատմամբ և դիտարկում է Արենի գյուղը»,- ասված էր հարցում: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ թեև դիրքերի որոշակի տեղաշարժ եղել է, սակայն  անհեթեթություն է խոսել տարածքներ կորցնելու մասին: «Ինչպե՞ս եք պատկերացնում՝ տարածք կորցնել առանց որևէ կրակի: Նույն իրավիճակն է, ինչ մի քանի ամիս առաջ, իրավիճակի որոշակի լարում է տեղի ունեցել է և շարունակում է մնալ այդպես, բայց անհեթեթություն է այն քարոզչությունը, որ Ադրբեջանը տանում է այս հարցի վերաբերյալ»,-ասաց վարչապետը և նշեց, որ գյուղի տարածքն ինչպես եղել է, այնպես էլ հիմա Զինված ուժերի տեսադաշտում է, և ռազմական ռիսկի առումով ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել:

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ վարչապետը կոչ արեց հնարավորություն տալ Կառավարությանը զբաղվել այս հարցով և նորից կրկնեց, որ չի հասկանում քաղաքացիական անհնազանդությունը նման հարցերի հետ կապված:

Անդրադառնալով այն գնահատականներին, թե ժամանակն աշխատում է ՀՀԿ-ի օգտին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դեռևս այն ժամանակ, երբ վարչապետության իր թեկնածության առաջին քվեարկությանը իր օգտին չքվեարկեցին, այդ ժամանակ իսկ ասել է, որ ՀՀԿ-ն ըստ էության ինքնոչնչացվեց:

«Քաղաքական իրավիճակը պետք է սթափ գնահատել. որոշակի մարդկանց դուր է գալիս հույսով ապրել, թե «հես ա» լավ կլինի... լավ լինելու է, իհարկե, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար և նախկին կոռուպմացված իշխանությունների համար այլևս երբեք լավ չի լինելու»,- ամփոփեց նա:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *