ԱՄՆ-ն շարունակում է Սիրիայի տարածքում ահաբեկիչների վարժեցումը. Դամասկոս
Պաշտոնական Դամասկոսը համարում է, որ ԱՄՆ-ն շարունակում է Սիրիայի տարածքում վարժեցնել և զինել գրոհայինների: Այս մասին երկուշաբթի հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին, հաղորդում է TASS գործակալությունը:
«Վերջին ութ տարիների ընթացքում Սիրիան ապրեց աշխարհում տասնամյակի ամենաբարդ ճգնաժամը»,-ասել է նա և հավելել, որ որոշ երկրներ միլիոնավոր դոլարներ են ծախսել ծայրահեղական խմբավորումների աջակցության համաար: Ջաֆարին հավաստել է, որ ԱՄՆ-ն ահաբեկիչների է վարժեցնում Իրաքի և Հորդանանի հետ սահմանակից տարածքներում:
Դիվանագետի խոսքով, ԱՄՆ-ն օգնում է «Իսլամական պետության» ահաբեկիչներին սիրաիական բանակի վրա հարձակումներ գործելու հարցում, նրանց զենք ու սննդամթերք է մատակարարում: