Հնդկաստանում գորտերի են ամուսնացրել, որպեսզի շոգ եղանակը նահանջի
Հնդկաստանում գորտերի ամուսնության ծիսական արարողություն են անցկացրել, որպեսզի համոզեն աստվածներին դադարեցնել երաշտը, հաղորդում է NDTV-ը:
Տոնական արարողությունը տեղի է ունեցել Բունդելքհանդ գավառում, որտեղ վստահ են, որ երկկենցաղները կարող են լավ տրամադրել անձրևի հովանավոր աստծուն՝ Ինդրային:
«Առասպելը, որ գորտերի հարսանիքը կարող է բարիացնել Ինդրային շատ վաղուց գոյություն ունի, իսկ մենք շատ ենք տառապում շոգից»,-ասել է կազմակերպիչը:
Ավելի վաղ նման արարողություն էր անցկացվել Վառանասի քաղաքում, միայն թե այնտեղ կիրառել են խաղալիք գորտերի: Այս դեպքում գորտերն իրական են: