Գյումրու պետական դրամատիկական թատրոնի Մհեր Մկրտչյանի անվան փոքր դահլիճում հունիսի 26-ին տեղի ունեցավ բրիտանացի հայտնի գրող, հրապարակախոս Ջորջ Օրուելի «Անասնաֆերման» քաղաքական սատիրայի առաջնախաղը։ Նշենք, որ այլաբանական վիպակն առաջին անգամ հրապարակվել է 1945 թվականին․ հերոսներն կենդանիներն են, որոնք պայքարում են իրենց տիրոջ՝ Ջոնզընի դեմ, ապստամբություն են անում՝ նրան դուրս շպրտելով ֆերմայից։ Մարդուն հայտարարելով թշնամի՝ անասունները ստեղծում …