Ամերիկյան Capital Gazette պարբերականի խմբագրությունում հրաձգություն է տեղի ունեցել
ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում մի քանի մարդ է զոհվել Capital Gazette պարբերականի խմբագրությունում տեղի ունեցած կրաոցների հետևանքով, հաղորդում է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելոբ շրջանի շերիֆ Ռոն Բեյթմանին:
Նրա խոսքով՝ զինված հարձակման մեջ կասկածվողին ձերբակալել են: Թերթի աշխատակիցներին տարհանել են, խմբագրության շենքում խուզարկություն է ընթանում:
CBS-ը, հղում անելով ոստիկանության իր աղբյուրին, հաղորդում է չորս զոհի մասին: