Ամերիկացին մեքենան վարելիս դիմապակու վրա օձ է հայտնաբերել (տեսանյութ)
ԱՄՆ Արիզոնա նահանգում բնակվող Լայրդ Մալերը մեքենան վարելիս նկատել է, որ մեքենայի դիմապակու վրա օձ է հայտնվել:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ամերիկյան աղբյուրներին, ամերիկացին նշել է, որ օձին նկատելով փորձել է սողունից ազատվել ապակու մաքրիչների միջոցով, սակայն դա արդյունք չի տվել:Միևնույն ժամանակ վարորդը հեռախսով նկարահանել է կատարվողը:
«Ես ցնցված էի, բայց միևնույն ժամանակ շարունակում էի հետևել ճանապարհին, քանի որ չէի ուզում վթարի ենթարկվել», - ասել է ամերիկացին:
Տուն հասնելուն պես նա զանգահարել է կենդանիների վերահսկողությամբ զբաղվող ծառայություն: Ժամանած մասնագետներին, սակայն, օձին գտնել չի հաջողվել:
Տեսանյութն՝ այստեղ: