Մոնոհոնքերով մոդելը կոչ է անում չամաչել
21-ամյա Սոֆյա Հաջիպանտելին, ով հայտնի է թավ և սև հոնքերով, պատմել է, թե ինչպիսի ներդրում ունի գեղեցկության բազմազանության առաջընթացի գործում, հաղորդում է BBC News-ը:
Հունակիպրոսական ծագում ունեցող աղջիկը կիսվել է այն դիրքորոշմամբ, որը պաշտպանում է իր արտասովոր արտաքինով:
«Մենք փոխում ենք այն, թե ինչպես է գնահատվում գեղեցկությունը: Եվ այն մարդիկ, ովքեր մի քիչ այլ տեսք ունեն, իրավունք ունեն այնպիսի տեսք ունենալ, ինչպիսին իրենց դուր է գալիս»,- հայտարարել է Հաջիպանտելին:
Աղջիկը կոչ է արել չամաչել սեփական առանձնահատկությունից և անտեսել չարակամներին: