Եթե Ռոնալդուն միայնակ խաղա Ուրուգվայի դեմ, կպարտվենք. Սանտուշ
Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը մեկնաբանել է ավագ Կրիշտիանու Ռոնալդուի դերն ԱԱ-2018-ի 1/8 եզրափակչի՝ Ուրուգվայի հետ խաղում:
«Եթե Կրիշտիանուն միայնակ խաղա Ուրուգվայի դեմ, Պորտուգալիան կպարտվի: Հույս ունեմ, որ կենտրոնացված կլինենք, լուրջ դիմակայություն է սպասվում:
Եթե կարողանանք լավ գործել, ապա Կրիշտիանուի գործողունները կարող են վճռորոշ դեր ունենալ»,- Սանտուշի խոսքը մեջբերում է ՖԻՖԱ-ի կայքը:
Ուրուգվայ-Պորտուգալիա հանդիպումը կկայանա հունիսի 30-ին Սոչիում: