Добавить новость
World News in Armenian
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Արթուր Ջանիբեկյանն արժանացել է «Ռուսաստանի մեդիա-մենեջեր» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին՝ «Գրան-պրիին»

«Գազպրոմ-մեդիա հոլդինգ» ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի գլխավոր տնօրեն Արթուր Ջանիբեկյանը դարձել է «Ռուսաստանի մեդիա-մենեջեր 2018» ազգային մրցանակի «Գրան-պրիի» դափնեկիրը:

Գլխավոր մրցանակը Ռուսաստանի լավագույն ժամանցային հեռուստաալիքների արդյունավետ կառավարման, զարգացման, նշանակալի նվաճումների, 14-44 տարիքային հեռուստալսարանում պահանջված բովանդակություն ստեղծելու և թվային միջավայրում մեդիա բովանդակությունը մեծացնելու համար է:

Մինչև գրանպրին Արթուր Ջանիբեկյանը 2012, 2016 և 2017 թվականներին արդեն արժանացել էր «Ռուսաստանի մեդիա-մենեջեր» մրցանակի` հեռուստատեսային արտադրանքների ստեղծման գործում բացառիկ ավանդի, ինչպես նաև կոնտենտ-փրոդաքշընի ոլորտում կնքված խոշորագույն գործարքի համար:

«Ռուսաստանի մեդիա-մենեջեր» XVIII ազգային մրցանակաբաշխությունը ներկայացնում է տարվա թոփ մենեջերներին: Մրցանակը գնահատական է հայրենական մեդիաբիզնեսում պրոֆեսիոնալ մասնագիտական աշխատանքի համար:

Արթուր Ջանիբեկյանի ղեկավարած «Գազպրոմ-մեդիա հոլդինգ» ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգը միավորում է թոփային ТНТ, ТВ-3, «Пятница!», ТНТ4, 2х2, «Супер», «Матч TV» հեռուստաալիքները, Comedy Club Production-ը և Good Story Media պրոդյուսերական ընկերությունները:

«Ռուսաստանի մեդիա-մենեջեր 2018»-ի լավագույններին ընտրել են խոշոր կորպորացիաների ներկայացուցիչները, փորձագիտական խորհուրդը, մրցանակաբաշխության քաղաքական խորհրդի անդամները: Ընտրելիս հաշվի է առնվել ինովացիոն գաղափարների ներդրումը մեդիայում և բիզնեսի դինամիկ զարգացումը:

Մրցանակաբաշխության նախորդ տարիներին տարբեր անվանակարգերում «Ռուսաստանի մեդիա-մենեջեր» մրցանակի են արժանացել «Russia Today» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, НТВ ընկերության գլխավոր պրոդյուսեր Տիմուր Վայնշտեյնը և ոլորտի մի շարք պրոֆեսիոնալներ:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *