Добавить новость
World News in Armenian
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Մերկելը ՆԱՏՕ-ի անդամ երկրներին կոչ է արել բարձրացնել պաշտպանության ծախսերը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը  ՆԱՏՕ-ի անդամ երկրներին կոչ է արել բարձրացնել պաշտպանության ծախսերը՝ կապելով դա Դոնբասում իրավիճակի և Ղրիմը Ռուսաստանի հետ վերամիավորելու հետ: Համապատասխան տեսաուղերձը հրապարակվել է Գերմանիայի կառավարության խոսնակ և մամուլի գրասենյակի ղեկավար Շտեֆեն Զայբերտի Twitter-ում:

Մերկելի խոսքով՝ վերջին տարիների ընթացքում Հյուսիսատլանտյան դաշինքի առջև դրված մարտահրավերները կտրուկ փոխակերպվել են:

«Ղրիմի՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելը և զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում կարևոր դեր են խաղացել ՆԱՏՕ-ի ընդունած արմատական փոփոխությունների ու որոշումների մեջ: Սա նշանակում է, որ մենք պետք է ակտիվորեն կենտրոնանանք Դաշինքի պաշտպանության վրա և համապատասխան միջոցներ ձեռնարկենք, օրինակ՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում ներկայության միջոցով», - ասել է կանցլերը:

Ընդ որում, Մերկելը նաև ընդգծել է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության բյուջեի ավելացման անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, որ Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 11-12-ը՝ Բրյուսելում:

Հուլիսի 11-ից 12-ը նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել, որի շրջանակներում նա կհանդիպի Եվրոպական միության ղեկավարության հետ:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *