Irakanum.am-ն օրեր առաջ հղում անելով իր աղբյուրներին գրել էր, որ ՊԵԿ քննչական վարչությունը ուսումնասիրություններ է իրականացրել Շիրակի պետական համալսարանում։ Հայտնել էինք, որ որոշակի չարաշահումներ են հայտնաբերվել։ ՊԵԿ լրատվականից Irakanum.am-ին են տրամադրել ուսումնասիրությունների արդյունքները։ Մասնավորապես Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության կողմից «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամում իրականացված միջոցառումներով պարզվել է, որ հիմնադրամին պատկանող …