Հուլիսի 10-ին Ստամբուլում կայացել է պոլսահայ անվանի լրագրող և հրապարակախոս Հրանտ Դինքի սպանության գործով 75-րդ դատական նիստը։ Նիստի ընթացքում հարցաքննվել են գործով անցնող մի շարք վկաներ։ Որպես վկա հանդես է եկել նաև Օգյուն Սամասթին սպանության դրդելու մեջ մեղադրվող և այդ հանցանքի համար ցմահ ազատազրկման դատապարտված Յասին Հայալի ազգական Ջոշքուն Իղջին։