Թեև Հայաստանում մրցարշավորդների մասնագիտական դպրոց ու ավտոդրոմ չկա, հուլիսի 15-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի հարակից ասֆալտապատ հրապարակում կանցկացվի «Ֆորսաժ՝ հայկական ոճով» ավտոշոու՝ նվիրված Երեւանի 2800-ամյակին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեցին STR ակումբի նախագահ Արսեն Մանուկյանը եւ մրցումների գլխավոր մրցավար Արմեն Տերողյանը: Նրանք շնորհակալություն հայտնեցին ՀՖՖ-ին տարածք հատկացնելու համար: Բանախոսները նշեցին, որ Հայաստանում …