Հնդիկ գործարարը 10 մլն դոլար է հատկացրել՝ աշխատակիցներին հանգստի ուղարկելու համար
Հնդիկ միլիարդատերը 10 մլն դոլար է հատկացրել իր աշխատակիցների մեկշաբաթյա հանգստի համար Ստամբուլում՝ վերջիններիս տեղավորելով ամենաշքեղ հյուրանոցներում:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, առատաձեռն հնդիկ գործարարը, որը ռեկորդային շահույթ է ապահովել Ստամբուլի հյուրանոցներին, «Հնդկաստանի դեղագործական թագավոր» անունով հայտնի Դիլիպ Չանգվին է:
Աշխատակիցների ամենամյա խրախուսման շրջանակներում գործարարը 3500 մարդու ուղարկում է հանգստանալու՝ խոհարարների թիմի հետ միասին, որպեսզի աշխատակիցները այլ երկրում նույնպես կարողանան սնվել իրենց համար ավանդական սնունդով: