«Բանանցը» խոշոր հաշվով պարտվեց «Սարաևոյին» ու դուրս մնաց Եվրոպա լիգայից (տեսանյութ)
Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում «Բանանցը» հյուրընկալվել էր «Սարաևոյին»:
Բոսնիական թիմը հաղթեց 3:0 հաշվով:
31-րդ րոպեին Մույակիչը բացել է հաշիվը, 7 րոպե անց Ահմետովիչը կրկնապատկել է հաշիվը, իսկ 3-րդ գոլը խփել է Ռեսիչը 72-րդ րոպեին:
Հանդիպման ընթացքում բոսնիական թիմն առավելություն է ունեցել: «Բանանցը» կարողացել է 2-3 գոլային պահ ստեղծել:
«Սարաևոն» ընդհանուր 5:1 (Երևանում 2:1) հաշվով հաղթանակի շնորհիվ հաղթահարում է «Բանանցի» արգելքը և դուրս գալիս Եվրոպա լիգայի 2-րդ փուլ:
Հանդիպման գոլերը.