ICC. «Չելսին» նույնպես հաղթեց 11 մետրանոցների շնորհիվ (տեսանյութ)
«International Champions Cup» ընկերական մրցաշարում կայացավ հերթական հանդիպումը:
Միլանի «Ինտերը» հիմնական ժամանակում ոչ-ոքի` 1:1 խաղաց Լոնդոնի «Չելսիի» հետ: Հաշիվը առաջին խաղակեսում բացեց Պեդրոն: Երկրորդ կեսում Գալիարդինին հավասարեցրեց հաշիվը:
Թիմերը հաղթողին պարզեցին 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ:
Այստեղ ավելի ամուր գտնվեցին լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստների նյարդերը, ովքեր դիպուկ իրացրին բոլոր 5 հարվածները: Միլանյան ակումբից վրիպեց միայ Շկրինյարը, որն էլ ճակատագրական եղավ:
Մրցաշարի հաջորդ խաղում «Չելսին» կմրցի «Արսենալի», իսկ «Ինտերը»` «Լիոնի» հետ: