Добавить новость
World News in Armenian
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հունաստանում տերերին են վերադարձրել շանը, որը հրդեհի պատճառով ցատկել է ծովը (լուսանկարներ)

Հունաստանում տերերին են վերադարձրել շանը, որը հրդեհի պատճառով ցատկել է ծովը և լողալով սահել ժայռի մոտ՝ կրակից պաշտպանվելու համար: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:

Հրդեհից փրկվող շանը լուսանկարել են, և նա դարձել է աղետի խորհրդանիշը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ կենդանիների իրավունքների պաշտպաններն ու փրկարար ծառայությունները փնտրել են շան տերերին, և կենդանու լուսանկարը տարածվել է համացանցում: Արդյունքում Լուա անունով շան տերերին գտել են, և նա վերադարձել է տուն:

Նշվում է, որ շան տերերը ժամերով փնտրել են նրան, այնուհետև լուսանկարների միջոցով իմացել, որ նա փախչել է հրդեհից և պատսպարվել ժայռի վրա:

Այժմ կենդանին իր տերերի հետ վերադարձել է տուն, որը գտնվում է Աթենքում:

Հիշեցնենք, որ Հունաստանում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 91-ի:

Հուլիսի 23-ին Հունաստանում՝ Աթենքից արևմուտք ընկած հատվածում, զանգվածային անտառային հրդեհ է բռնկվել, որի պատճառով մարդիկ ստիպված են եղել փախչել տներից: Հրդեհը բռնկվել է հունական մայրաքաղաքից 55 կմ արևմուտք ընկած շրջանում: Կրակից բարձրացող ծխի ամպերը տեսանելի են եղել Աթենքի Ակրոպոլիսի և Պարթենոնի տաճարի վերևում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Հունաստանի Ատտիկա և մյուս շրջաններում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների համար Հունաստանում Հայաստանի դեսպանությունում թեժ գիծ է գործում:

Հունաստանի իշխանությունները պետական ներդրումային ծրագրից 20 մլն եվրո են հատկացրել անտառային հրդեհների հետևանքով տուժածների օգնության համար: Բացի այդ, հունական կառավարությունը մի շարք միջոցներ է ձեռնարկել հրդեհների հետևանքով տուժածներին օգնելու համար:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *