Добавить новость
World News in Armenian
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Իսրայելում դատական գործ է հարուցվել անօդաչու արտադրող ընկերության դեմ, որն օգնել է Ադրբեջանին հարվածել Արցախում հայկական դիրքերի ուղղությամբ

Իսրայելի Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ պատրաստվում է դատավարության ժամանակ վկայություն ներկայացնել, որ անօդաչուներ պատրաստող իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության աշխատակիցներն անցյալ տարի Ադրբեջանում իրենց անօդաչուները փորձարկելու ժամանակ մտադրված են եղել հարվածել հայկական դիրքերին Արցախում:

Այս մասին տեղեկացնում է The Times of Israel-ը՝ նշելով, որ դատարանում որպես մեղադրյալներ հանդես կգան ընկերության գլխավոր տնօրեն Ամոս Մաթանը, նրա տեղակալ Մեիր Ռիզմովիչը, զարգացման հարցով տնօրեն Հայիմ Հիվաշարը և մարքեթինգի հարցով տնօրեն Դեյվիդ Գոլդինը: 

Ինչպես հաղորդվում է, օգոստոսի 29-ի արված այս հայտարարությունը հաջորդել է Իսրայելի ոստիկանության Միջազգային հանցագործությունների հետաքննության բաժնի, պաշտպանության նախարարության հետաքննության բաժնի և դատախազության՝ մոտ մեկ տարի տևած համատեղ հետաքննությանը:

Հայտարարության մեջ ասվում է, որ մեղադրյալները կասկածվում են խարդախության, ինչպես նաև պաշտպանական սարքավորումների արտահանման վերահսկման մասին օրենքի այլ խախտումների մեջ: 

Հիշեցնենք, որ 2017-ի աշնանը Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները նոր իսրայելական անօդաչուների գործարկման հնարավորությունը դիտարկելիս երկիր ժամանած մասնագետներին խնդրել են ցուցադրել Orbiter 1K կամիկաձե-անօդաչուի հնարավորությունները: Այդ նպատակն իրականացնելու համար անօդաչուն կառավարող օպերատորներին առաջարկել են հարվածել երկու երկրի սահմանին գտնվող հայ զինծառայողների դիրքերի ուղղությամբ: Նշվում է, որ իսրայելացի օպերատորները հրաժարվել են, սակայն Aeronautics Defense Systems-ի ղեկավարներն իրենք են հարված հասցրել: Նպատակակետին նրանք չեն դիպել, սակայն անօդաչուներից մեկն ընկել էր ՀՀ զորքերի դիրքերից 100 մետր հեռավորությամբ:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *