ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն նոր գլխավոր քարտուղար ունի
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նոր գլխավոր քարտուղար է նշանակվել Գոհար Գրիգորյանը: Այս մասին տեղեկանում ենք կադաստրի կոմիտեի պաշտոնական ֆեյսբուքյան էջից:
«Հայտարարված մրցույթի արդյունքով և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար ժամկետային աշխատաքային պայմանագիր է կնքվել Գոհար Գրիգորյանի հետ։
Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթին մասնակցել է ևս երկու թեկնածու։
Մինչ այս պաշտոնին նշանակվելը Գոհար Գրիգորանը ՀՀ մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալն էր։ 2004 թվականից էր նախարարությունում։
Մասնագիտությամբ պատմաբան է։ Անկուսակցական է։
Սեպտեմբերի 10-ի աշխատանքային խորհրդակցությանը ներկայացնելով թիմի նոր անդամին, Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն այս ոլորտում աշխատանքի էական բարելավման հույս հայտնեց, իսկ Գրիգորյանը՝ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված աշխատանքի, որի արդյունքը լինելու է համակարգի դինամիկ զարգացումը», - ասվում է կոմիտեի հաղորդագրության մեջ: