Ըմբշամարտի ԱԱ. Ազատ ոճային Գրիգոր Գրիգորյանը պարտվել է քառորդ եզրափակչում
Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի առաջնության քառորդ եզրափակչում 79 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը 4։7 հաշվով պարտվել է իրանցի Էզատոլահ Աբաս Ակբարիզարինկոլային:
Հիշեցնենք` Գրիգորյանը որակավորման փուլում գոտեմարտել էր Ռումինիայի ներկայացուցիչ Օմարասխաբ Նաժմուդինովի հետ և 10:7 հաշվով վստահ հաղթանակ էր տարել:
Իսկ 1/8 եզրափակչում 79 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը 9:2 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռաշիդ Կուրբանովի նկատմամբ: