Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորանքը Երևանի 2800-ամյա հոբելյանի առթիվ. Շնորհավոր 2800 –ամյա հոբելյանդ, սիրելի՛ Երևան: Շնորհավոր բոլորիս տոնը, սիրելի՛ երևանցիներ, սիրելի՛ հայրենակիցներ` Հայաստանում, Արցախում և արտերկրում: Երևանը սիրում ենք անկախ մեր ծննդյան վայրից, անկախ մեր ապրելու վայրից: Երևանը մեր մեջ է, որը մեզ հուզում է ու ջերմացնում: Երևանը մեր ներկան է՝ երեկվա հիշողությամբ ու վաղվա […]