Առաջիկայում ազգային ժողովի արտահերթ ընտրություններ են լինելու և անհրաժեշտ է պայմաններ ստեղծել, որ նրա կազմը չլինի միատար, քննարկումների, կարծիքների բախման, գաղափարների մրցակցության առողջ մթնոլորտ հաստատվի: Եվ քանի որ համոզված ենք, որ նրա կազմում պետք է լինեն նաև համազգային խնդիրների լուծմանը հետամուտ ընդունակ պատգամավորներից կազմված կարող խմբակցություն, մենք որոշեցինք Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցության կողմից դիմել մեր …