Երեխան դպրոցում ոչ թե սերտել պետք է սովորի, այլ ապրել ու զգալ. Արա Աթայան
«Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ Արա Աթայանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Հանրակրթության ոլորտի խնդիրները եւ լուծումները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ Կրթության ոլորտում մեր առաջնային խնդիրն այն է, որ չունենք բազմազանություն: Սա լճացման երաշխիքներ է ստեղծում: Համակարգը, որտեղ չկա բազմազանություն, որտեղ դպրոցները ուրիշ դպրոցների հետ համեմատվելու եզր չունեն, ըստ իս, դատապարտված է ճահիճ դառնալու: Հետեւաբար պետք է …