Վաղվա օրն իր մասին կհոգա․ իսկ ի՞նչ անել հենց այսօր
Այսուհետև հոգ մի՛ արեք վաղվա մասին, որովհետև վաղվա օրն իր մասին կհոգա, օրվա հոգսը բավ է օրվա համար» (Մտ 6:34)։ Դեռ այն ժամանակ ես տեսնում ու զգում էի, որ մարդն անընդհատ անհանգստության մեջ է առ այն, թե ինչ է իրեն սպասվում ապագայում, ինչ պիտի ուտի, ինչ պիտի հագնի, ինչպես պիտի հոգա իր ապրուստի մասին, ինչպես պիտի ապրի առհասարակ։