Պետդեպի պաշտոնական ներկայացուցչին առաջարկվել է փոխարինել Նիկի Հեյլիին ՄԱԿ-ում. Fox News
Fox News հեռուստաալիքի լուրերի նախկին հաղորդավար Հիզեր Նոյերթին, որն այժմ զբաղեցնում է ԱՄՆ պետդեպի պաշտոնական ներկայացուցչի պաշտոնը, առաջարկել են զբաղեցնել ՄԱԿ-ում ԱՄՆ մտական ներկայացուցչի պաշտոնը: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Սպիտակ տանը Fox News-ի թղթակից Ջոն Ռոբերթսը:
ՄԱԿ-ում ԱՄՆ մտական ներկայացուցչի պաշտոնում Նոյերթսը կփոխարինի Նիկի Հեյլիին, որի հրաժարականը նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է հոկտեմբերի 9-ին:
«Բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է Fox News-ին, որ Հիզեր Նոյերթին առաջարկվել է ՄԱԿ-ում մշտական ներկայացուցչի պաշտոնը», - գրել է Ռոբերթսը:
Պատասխանելով օգտատերերի հարցերին, թե կհամաձայնվի արդյոք Նոյերթը զբաղեցնել այդ պաշտոնը, լրագրողը կատակել է՝ ասելով, որ առաջարկն ընդունելու համար հիանալի խթան կարող է հանդիսանալ շքեղ բնակարանը Նյու Յորքում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Politico պարբերականը հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Պետդեպի մշտական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթի թեկնածությունը ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնի համար: