Թրամփը պատմել է Պուտինի և Սի Ծինփինի հետ իր հարաբերությունների մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ իր հարաբերությունների մասին:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Թրամփը հայտարարել է, որ «լավ» հարաբերություններ ունի առաջնորդների հետ, սակայն մանրամասնել է, որ Սի Ծինփինին ավելի լավ է ճանաչում:
«Սակայն ես շատ լավ հարաբերություններ ունեմ երկուսի հետ էլ: Ես շատ լավ հանդիպում եմ ունեցել ռուսաստանցի առաջնորդի հետ», - ընդգծել է ԱՄՆ նախագահը: