Ուշագրավ ֆոտոշարքը ցույց է տալիս՝ ինչպես են ընտանի կենդանիները մեծանում տերերի հետ կողք կողքի
Ընտանի կենդանիներն արագ են մեծանում: Չես հասցնում աչքդ թարթել, շների որոշ տեսակներ վերածվում են իրական հսկաների:
Իսկ նրանց տերերը սիրում են ֆիքսել իրենց սիրելի կենդանիների ամեն մի պահը, թե ինչպես են մեծանում, ինչեր են սովորում և այլն: Այս մասին գրում է Boredpanda.com-ը և ուշագրավ ֆոտոշարք ներկայացնում, թե ինչպես են ընտանի կենդանիները մեծանում տերերի հետ միասին:
Ֆոտոշարքում տեղ են գտել նաև այնպիսի լուսանկարներ, որոնք արվել են ոչ թե տարիների, այլ շաբաթների տարբերությամբ: