23-ամյա բրիտանացին պնդում է, որ իրեն պարբերաբար շփոթում են սուպերմոդել Կառա Դելևինի հետ
Անգլիայի Հյուսիսային Սոմերսեթ շրջանում բնակվող 23-ամյա երիտասարդը պնդում է, որ կարող է մարմնավորել մոդել Կառա Դելևինի երկվորյակին, քանի որ իրեն հաճախ շփոթում են բրիտանուհի սուպերմոդելի հետ՝ անկախ այն հանգամանքից, որ ինքը տղա է:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, որպես վաճառքի մենեջեր աշխատող Ջորդան Գևինը երբեք նմանություն չէր նկատել, քանի դեռ իր ընկերուհու քույրն իրենց ցույց չէր տվել մոդելի լուսանկարը՝ ասելով, որ սկզբում շփոթել էր տվյալ նկարի տիրոջը քրոջ սիրելիի հետ:
Ի դեպ, նշվում է, որ Ջորդանի 21-ամյա ընկերուհի Քլեն սուպերմոդելի երկրպագուներից է, սակայն երբեք նախկինում չէր նկատել նմանությունը, որը բացահայտել է քույրը: