Մարտի 27-ը հռչակվել է որպես Հայաստանի և ԱՄՆ Կանզաս նահանգի միջև համագործակցության օր և Դավիթ Տոնոյանին փոխանցվել է համապատասխան հռչակագիրը
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՄԱԿ-ի խաղաղապահության պաշտպանության նախարարների համաժողովին մասնակցելու նպատակով, մարտի 26-ին մեկնել է ԱՄՆ: Մարտի 27-ին Դավիթ Տոնոյանը հանդիպել է Կանզասի նահանգապետ Լորա Քելլիին (Laura Kelly)։ Հանդիպման ընթացքում Կանզասի Ազգային Գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելին նահանգապետ Քելլիին է ներկայացրել Հայաստանի պաշտպանական գերատեսչության և Կանզաս նահանգի միջև ռազմական համագործակցության հիմնական ուղղությունները և իրականացվող …