Գերմանիայից Ուկրաինա է ուղարկվել Պետրոս I-ի հրովարտակը
Գերմանիայից Ուկրաինա է ուղարկվել ռուս ցար Պետրոս Առաջինի հրովարտակը՝ 1708 թվականի պատմական փաստաթուղթ : Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի մշակույթի նախարար Եվգենի Նիշչյուկը:
«Այսօր արտակարգ իրադարձություն է տեղի ունեցել. Գերմանիայից Ուկրաինա է ժամանել եզակի մշակութային արժեք ունեցող պատմական փաստաթուղթ՝ Պետրոս I-ի հրովարտակը: 1708-ին թվագրվող փաստաթուղթը կորել էր Երկրորդ աշխարահամարտի տարիներին, իսկ 50-ականներից պահվում էր Թյուբինգենի համալսարանի գրադարանում», - հայտնել է ուկրաինացի նախարարը:
Նախարարն անձամբ է դիմավորել այն տեղափոխող ինքնաթիռը և լուսանկար հրապարակել օդանավակայանից:
Նրա խոսքով՝ դա չափազանց հետաքրքիր ձեռագիր մագաղաթ է, որի չափսերը կազմում են 80х58 սմ՝ արծաթա-ոսկեգույն շրջանակով:
Նախարարը նշել է, որ պատմաբանների կարծիքով այդ փաստաթուղթը վկայում է «ուկրաինական եկեղեցու բռնակցման մասին»: