ԱՄՆ Ինդիանա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի նահանգապետ Էրիկ Ջ. Հոլկոմբը հանդես է եկել հռչակագրով՝ դատապարտելով 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից հայերի, ասորիների, հույների ոչնչացումը: Այսպիսով` Ինդիանան դարձել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած 48-րդ նահանգը: Այս մասին ասված է Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի կայքում: