Փաշինյանը բացասական եզրակացություն է տվել Մհեր Ենոքյանին ներում շնորհելու խնդրագրին
Аysor.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացասական եզրակացություն է տվել սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու խնդրանքին։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 1996-ի հուլիսին բժշկական համալսարանի 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի ներման խնդրագրի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր դիրքորոշումը ներկայացրել է Հայաստանի նախագահին: