Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելն Արցախը հայաթափելու ադրբեջանական հանցավոր քաղաքականության շարունակությունն է․ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ուսումնասիրության արդյունքները
Ադրբեջանի իբր «քաղաքացիական» ու «բնապահպանական» շարժում ներկայացնող անձանց կողմից այսօր՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին, առավոտյան ժամը 10.30-ից կրկին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելն ադրբեջանական իշխանությունների անմիջական կազմակերպմամբ է։