«Ես հույս ունեմ, որ Մարատին վաղը քրեակատարողական հիմնարկից վերցնելու եմ և տանեմ տուն, մոր մոտ․․․»․Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մարատն է, արցախցի 18-ամյա տղան, որ արդեն 28 օր է գտնվում է բանտում։ Մարատին մեղադրում են զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ, մինչդեռ Մարատը սեպտեմբերի 19–ին Հանրապետության հրապարակ էր եկել իմանալու, թե ինչ վիճակ է Արցախում, ուր հենց այդ օրը պատերազմ էր, որին մասնակցում էր նաև Մարատի հայրը, իսկ դրանից առաջ, շուրջ 9 ամիս, Մարատի մայրն ու քույրերը գտնվում էին շրջափակված Արցախում։